Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Վերադարձ շարք

Վերադարձ շարք

Հիվանդ Ա.Ն., ծնվ.1982թ., 2015թ. ամռան կեսերին`ՀՀ ԶՈՒ սահմանամերձ գոտում ծառայողական պարտականությունները կատարելիս, թշնամու դիպուկահարի կողմից ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդը սկզբում տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, որտեղից էլ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Հիվանդի մոտ առկա էր ձախ սրունքի միջին երրորդի ոսկրերի և փափուկ հյուսվածքների տարածուն դեֆեկտ: Վիրավորվելուց հետո ոտնաթաթը կախված էր մաշկամկանային լաթից Վնասված են եղել սրունքի 3 գլխավոր զարկերակներից 2-ը: Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղադրվել է Իլիզարովի ապարատը՝ սրունքի ոսկրերի ֆիքսման, հետագայում Իլիզարովի դիստրակցիայի մեթոդով մեծ ոլոքի դեֆեկտի լրացման նպատակով:Սակայն սրունքի փափուկ հյուսվածքների դեֆեկտը կարիքուներլրացման: Նախնական պայմանավորվածության համաձայն, այդ դեֆեկտի լրացման նպատակով հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Վերադարձ շարք10.09.2015 թ., հետազոտությունիցու նախապատրաստումից հետո, միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանը՝ պլաստիկ և որովայնային վիրաբույժների երկու թիմի մասնակցությամբ,ընդհանուր անզգայացմամբ, իրականացվելէվիրահատություն: Որովայնի խոռոչից առանձնացվել է մեծ ճարպոնի անոթավորված հատված, ապա, ծնկափոսայինշրջանի ռեցիպիենտ անոթների  նախապատրաստումից հետո, տրանսպլանտանտը տեղափոխվել է վերքի մեջ՝ լրացնելով փափուկ հյուսվածքների դեֆեկտը, ևծածկվելփեղեքվածմաշկային տրանսպլանտանտով:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, տրանսպլանտատներըլաթերը սերտաճել են. հիվանդը պատրաստվում է տեղափոխվել հոսպիտալ՝ բուժումն այնտեղ շարունակելուև ոսկրային դեֆեկտը լրացնելու նպատակով:

Խոշոր և բարդ դեֆեկտների դեպքում վերջույթների պահպանման և վերականգնման նպատակով անհրաժեշտ է անատոմիական կառուցվածքների համապատասխան և լիարժեք փոխարինում անոթավորված հյուսվածքներով: Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտացված ու համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ է այսօր, իսկապես, հնարավոր ծանր վնասվածքներով վերջույթների վերականգնումը:

 

Վերադարձ շարք Վերադարձ շարք Վերադարձ շարք

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ